Աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 2 մլն մարդ ամերիկյան NASA աերոտիեզերական գործակալություն են ուղարկել իրենց անունները, որպեսզի դրանք տպվեն միկրոչիպում, այնուհետև հետազոտական զոնդով ուղարկվեն Մարս։ Այս մասին հայտնում է NASA-ի մամլո ծառայությունը։

Անունների հավաքագրման երկրորդ փուլը սկսվել էր հոկտեմբերի սկզբին և ավարտվել նոյեմբերի 1-ին։ Ընդհանուր առմամբ՝ հայտ է ներկայացրել մոտ 2.4 մլն մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի մոտ 650 հազար բնակիչ, Չինաստանի 260 հազար բնակիչ։

Հատուկ սիլիկոնե միկրոչիպը կտեղակայվի InSight հետազոտական զոնդում, որ պետք է ուսումնասիրի Մարսի ներքին շերտերն ու չափի երկնաքարերի հարվածները։ Դեպի տիեզերական տարածք սարքի արձակումը տեղի կունենա 2018 թվականի մայիսին, այն «կարմիր մոլորակ» կհասնի նոյեմբերին։ Զոնդն իր հետ Մարս կտանի նաև 2015 թվականի անունների հավաքման առաջին փուլի ժամանակ իրենց հայտերը ներկայացրած 827 մարդկանց անուններով չիպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել