Ավստրալացի գիտնականները հայտարարել են, որ մեջքն ուղիղ նստելը վնասակար է առողջության համար: Այսպիսի եզրակացության են եկել Քուինսլենդի համալսարանի մասնագետները:

Ինչպես փոխանցում է mignews-ը, մասնագետները պարզել են, որ նստած ժամանակ մեջքն ուղղաձիգ պահելու կարիք չկա, քանի որ այդ դիրքով նստելը և անընդհատ այդ դիրքով մնալը դյուրին չէ:
Ավելին՝ այդ դիրքով նստելը կարող է նաև վնասակար լինել առողջության համար: Նախկինում կարծում էին, որ ողնաշարի սկավառակների վրա ճնշումը, երբ մարդը զգաստ է նստած, նվազագույն չափով է իրականացվում, սակայն ավստրալացի գիտնականները 10 կամավորների մասնակցությամբ փորձեր են կատարել և ի հայտ բերել այլ արդյունքներ։

Նշվում է, որ կամավորներին առաջարկվել է տարբեր դիրքերով նստել, և միաժամանակ սարքավորումներով ստուգել են յուրաքանչյուր կամավորի ողնաշարի թեքման անկյունը: Եվս մեկ հետազոտության արդյունքներով էլ պարզ է դարձել, որ ողնաշարի սկավառակները չեն տուժում նստելուց:

Թե որ դիրքն է ամենից հարմար նստելու համար, մասնագետները դեռ փորձում են գտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել