2017թ.-ի թերևս ամենարյունալի բախումներն են այսօր տեղի ունեցել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում:
Թուրքական բանակի զինվորների վրա են հարձակվել PKK-ի զինյալները, որի հետևանքով, ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի, զոհվել է 8 հոգի, որից վեցը՝ զինվոր, իսկ երկուսը՝ անվտանգության աշխատակից, իսկ PKK-ից, կրկին ըստ թուրքական աղբյուրի, զոհվել է երեք հոգի:
Ըստ քրդական հավաստի աղբյուրների՝ PKK-ի հինգ ջոկատ շրջափակման մեջ են վերցրել թուրքական բանակի զինվորներին, ովքեր Շիմդինլիի լեռներում անցկացնում էին զորավարժություններ: PKK-ի զինյալները մոտ 30 րոպե կրակի տակ են պահել ռազմական ճամբարը, մինչև երկնքից օգնության են հասել թուրքական բանակի ուղղաթիռները: Ըստ քրդական աղբյուրների՝ իրենք ունեն հինգ վիրավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել