Մեծ Բրիտանիայում առաջին Bugatti Chiron-ի սեփականատերն իր օգտագործված մեքենան վաճառել է 1 մլն ֆունտ ստերլինգով ավելի թանկ, քան արժե նոր ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Romans International-ը:

Բրիտանացին, ում անունը չի հրապարակվում, մեքենան գնել է 2,5 մլն ֆունտ ստերլինգով, այդ մեքենայով 1 000 մղոն է անցել, ապա այն վաճառել Սյուրեյի Romans International սրահին արդեն 3,6 մլն ֆունտով: Այժմ արդեն հիպերմեքենան վաճառքի է հանվել բոլոր ցանկացողների համար:

Հիշեցնենք, որ 10 տարվա ընթացում թողարկվելու է Bugatti Chiron-ի 500 օրինակ, ներկայումս սպասման ժամկետը պատվիրված մեքենաների ստացման համար 3-4 տարի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել