Yerkir.am-ը գրում է.

Այս բացահայտումների ամենաշագրգիռ կողմերից մեկը նաև մենք ենք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` խոսելով հարուցված քրեական գործի մասին, ըստ որի՝ հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու և պատճառված վնասը նվազեցնելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստացող կազմակերպություններ ու անձինք, այդ թվում՝ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ:

«Ներկայումս էլ տեսչական մարմինն իրականցնում է ստուգումներ Հայաստանի 4 անտառտնտեսությունում և սպասվում են նոր բացահայտումներ: Տեսչական մարմինը 10 ստուգում է իրականցնում որոնցից ինը անտառհատումների ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Նախարարների խոսքով` իրենց նպատակն է օժանդակել իրավապահ մարմիններին, որպեսզի լիարժեք բացահատյտումներ տեղի ունենան:

«Այն պաշտոնատար անձինք ովքեր ապօրինի գործողություններ են խրախուսում, քաջալերում, նրանք պետք է ենթարկվեն պատասանատվության: Չի կարելի ապօրինությունը դարձնել կյանքի նորմ»,- հայտարարեց Մինասյանը:

Հարցին էլ` շա՞տ են նման դեպքերը, նա պատասխանեց, որ առաջիկայում կլսենք ավելի շատ դեպքերի մասին:

Հարցին էլ` ինչո՞ւ նախկինում չէին արվում այս բացահայտումները, ապա նապատասխանեց. «Ես իմ ժամանակահատվածի գործողությունների ներքո եմ ներկայացնում մոտեցումները «Որեւէ մեկը չի սահմանափակել մարդու տաքանալու իրավունքը արգելել, բայց ապօրինությունների միջոցով կուտակել եկամուտներ, փորձել այն դարձնել կյանքի նորմ, պատժվելու է, բացահայտումները շարունակվելու են»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել