Աննկարագրելի համեղ կոնֆետներ «Բաունտի»՝ տնային պայմաններում: Համեղ այս քաղցրավենիքը պատրաստվում է կոկոսի քերուկով, խտացրած կաթով և կաթնային շոկոլադով:

Բաղադրիչներ

200 գր կոկոսի քերուկ
400 գր խտացրած կաթ
300 գր շոկոլադ (կաթնային)

Այս բաղադրատոմսով կկարողանաք պատրաստել 23-25 հատ «Բաունտի»:

Ինչպես պատրաստել «Բաունտի»

Կոկոսի քերուկը խառնում ենք խտացրած կաթի հետ: Ստացված խառնուրդը ձեռքերով ձևավորում ենք՝ «Բաունտի»-ի բատոնների նման, ինչպես ցուցադրված է նկարում:  

Պատրաստի կոկոսի բատոնները շարում ենք թղթի վրա և դնում սառցարան 1 ժամով: Կաթնային շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում (30 վայրկյանը մեկ խառնում ենք այն):

Պատառաքաղով ընկղմում ենք կոկոսի բատոնները հալեցրած շոկոլադի մեջև և կրկին շարում թղթի վրա:

Պատառաքաղով ձևավորում ենք արտաքին երեսն այնպես, ինչպես իսկական «Բաունտիի» շոկոլադն է և դնում  սառնարան, որպեսզի շոկոլադը պնդանա:

Սառչելուց հետո կարող եք մատուցել համեղ բատոնները:

Մատուցելուց առաջ նախապես ձեզ համար 1 հատ վերցրեք, հետո ուշ կլինի:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել