Բացառիկ ինֆորմացիա գաղտնազերծված համաձայնագրերից: Ներկայացնում եմ որոշակի կրճատումներով:
Փաստաթուղթ 2:

Ալլահի անունով, 
Իրաքյան Սահմանադրության հոդվածների և հրամանագրերի հիման վրա, որպես երկրի ամենաբարձր իշխանություն, և որի բոլոր կետերը պետք է կատարվեն երկրի բոլոր շրջաններում և նահանգներում, առանց բացառության, դաշնային կառավարության և տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչները, որոնց անունները նշված են ստորև, ներկայացված և համաձայնեցված է այս փաստաթուղթը, Նինեվեի Օպերացիոն հրամանատարության կենտրոնում 2017 թ. հոկտեմբերի 29-ին:

Դաշնային կառավարության պատվիրակություն.
Օթման Ալի Ֆարհուդ ալ-Ղանմի - Բանակի աշխատակազմի ղեկավար, պատվիրակության ղեկավար,
Մուվաֆաք Աբուլ Հադի Տաքֆիկ - Ներքին գործերի նախարարության ոստիկանության հարցերով ներկայացուցիչ,
Մանաս Աբբաս Ալի - հակաահաբեկչական ուժեր,
Համիդ Ռաշիդ Ֆլայահ - Ազգային անվտանգություն,
Սաադ Մժիր Ալաք - Ռազմական հետախուզության պետ:


ՔՌԿ-ի պատվիրակություն.
Քերիմ Սինջարի- Ներքին գործերի նախարար, Փեշմերգայի նախարարի պաշտոնակատար
Ջաաֆար Մուստաֆա - «70 զինվորական»-ի հրամանատար,
Շերվան Աբդուլահման Ալի- Փեշմերգայի հրամանատարության անդամ,
Ազիզ Վայսի - Զերավանի զորքերի հրամանատար,
Զիրար Համամ Սալիհ - Համակարգման և կոալիցայի կենտրոն / Էրբիլ, 
Բրուսք Քասսաբ - Փեշմերգայի հետախուզության տնօրեն:

Համաձայնագիր.
Տեղական ինքնակառավարումը և տեղական ոստիկանությունը իրենց լիազորությունները կկատարեն Քրդիստանի շրջանի սահմաններում տեղակայված տարածքներում, որոնք հիմնված են պետական կառավարման մասին օրենքի 53-րդ հոդվածի և 19/03/2003-ին ընդունված Իրաքի սահմանադրության 143-րդ հոդվածի վրա, որը չի հակասում Դաշնային օրենքին:
Դաշնային ուժերը կտեղակայվեն ՔՌԿ-ի վարչական սահմաններից դուրս գտնվող բոլոր շրջաններում, Փեշմերգայի ներկայությունը այդ տարածքներում պետք է լինի խորհրդանշական և Փեշմերգայի զինվորների քանակաությունը կվորոշի դաշնային իշխանությունը: Այդ տարածքներում տեղակայված Փեշմերգայի ուժերը կենթարկվեն դաշնային իշխանությանը և պետք է կատարեն կենտրոնական իշխանության հրամանները:

Համաձայնագիրը ստորագրել են՝


Քերիմ Սինջար
ՔՌԿ - ի ներքին գործերի նախարար / Փեշմերգայի նախարարի պաշտոնակատար

Գեներալ-լեյտենանտ
Օթման Ալի Ֆարհուդ ալ-Ղանմի
Բանակի աշխատակազմի ղեկավար/ պատվիրակության ղեկավար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել