Իսրայելական լրատվական աղբյուրների համաձայն՝ Իսրայելի պաշպանության բանակը նախատեսում է փոխել երկրի ԶՈւ-ի զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը։ Հնարավոր այդ փոփոխության պատճառը սոցիալական ցանցերում նման տեղեկատվության՝ կայծակնային արագությամբ տարածումն է։ Փոփոխված նոր կարգով երկրի զինված ուժերի հրամանատարությունը զոհվածների վերաբերյալ տեղեկատվությունը կհանրայնացնի նախքան այդ մասին զոհվածի ընտանիքի անդամների տեղեկացումը։
Հիշեցնեմ, որ ներկայումս գործում է այն սկզբունքը, որի համաձայն՝ զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացվում է միայն զոհվածի ընտանիքի անդամներին այդ մասին տեղեկացումից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել