«ժողովուրդը» գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել և պատրաստվում են այնտեղ խաղողի այգիներ տնկել ու գինու և կոնյակի գործարան հիմնել:
Ճիշտ է, այս լուրը շտապել են հերքել հենց պատգամավորները, բայց ես չեմ ուզում հարցը դիտարկել քաղաքական ինտրիգների տեսակետից, որովհետև եթե անգամ սա չի համապատասխանում իրականությանը, ապա կարելի է վերաբերվել սրան որպես լավ հուշում մեր՝ տարբեր ճանապարհներով հարստացած գործիչներին․ ռումինիաներում ու բուլղարիաներում փողեր ներդնելու փոխարեն, նույն փողերը ներդրեք մեր Արցախում: Վնասով չեք աշխատի՝ հաստատ, բացի դրանից՝ կյանքներումդ առաջին անգամ մի հանրօգուտ գործ արած կլինեք, որովհետև փող աշխատելուց զատ դուք ազատագրված Արցախի բնակչության համար որոշակի հեռանկարներ կստեղծեք ու աշխատատեղեր, ինչը խիստ կարևոր է, եթե մենք ուզում ենք Արցախը հայերով լցնենք և ոչ թե հայաթափենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել