Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասան  Նարբե Պողոսյանին զայրացրել էր, որ The Daily Mail պարբերականում Հայաստանում արջերի պահման պայմանների մասին հոդվածին կից հրապարակել էր իր ընտանեկան լուսանկարը` տվյալ ռեստորանում ճաշելիս։ Նարբեն ասել էր, որ դատի կտա The Daily Mail–ին, եթե պարբերականը հրաժարվի նյութից հեռացնել իրենց լուսանկարը։

 

Daily Mail–ն արձագանքել է Նարբե Պողոսյանի բողոքին։ Լրատվամիջոցը  լուսանկարը չի հեռացրել, սակայն դերասան–ամուսինների և նրանց որդու դեմքերը փակել է։ Tert.am Life–ի հետ զրույցում նարբեն ասաց, որ այս տարբերակը ևս բավարարում էր իրենց։

 

«Շատ ուրախ եմ, որ այս պատմութունը նման ավարտ ունեցավ և ավելորդ քաշքշուկի մեջ չընկանք։ Ես նամակ գրեցի Daily Mail–ին, խնդրեցի և պահանջեցի հեռացնել իմ և ընտանքիս անդամների լուսանկարը։ Ես ճիշտ էի, դրա համար լրացուցիչ բանակցութունների կարիք չեղավ։ Եթե լրագրողն ինձ խաբած չլիներ, կասեին` Դուք համաձայնել եք։ Կարևորը, պատմությունը  լավ ավարտ ունեցավ»,– ասաց դերասանը։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել