ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ սահմանադրական օրենքի նախագիծը, որի 4-րդ հոդվածով սահմանվել է, որ, որպես մասնագիտացված դատարան, գործելու է սնանկության դատարանը:

Սա նշանակում է, որ ստեղծվում է նոր՝ մասնագիտացված դատարան, որը քննելու է սնանկության հետ կապված վեճերը:

Այսպիսի մասնագիտացված դատարան ստեղծելու հանգամանքը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ մեր երկրում սնանկության հետ կապված վեճերը բազմաթիվ են և աճելու միտում ունեն, և երկրորդ՝ դատարանների ներկա ծանրաբեռնվածությունը կարող է բեռնաթափվել սնանկության գործերով առանձին դատարան ստեղծելու միջոցով:

Երկու դեպքում էլ նշված հանգամանքը մտահոգիչ է, ինչը խոսում է մեր երկրում գոյություն ունեցող խորքային խնդիրների գոյության մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել