Տեսախաղերից կախում կարող է առհասարակ գոյություն չունենալ։ Տեսախաղեր խաղալը կարող է լինել ընդամենը կյանքի ձանձրալի կամ տհաճ ասպեկտներից ուշադրությունը ժամանակավորապես շեղելու միջոց։

Գիտնականները վերլուծել են այն 2316 գեյմերների հոգեկան վիճակը, որոնք համարում են, որ տառապում են տեսախաղերի հանդեպ հոգեբանական կախումից։ Պարզվել է, որ նրանցից ընդամենը 8-9 մարդու կարելի է անվանել «խաղերից կախում ունեցող»։ 6 ամսվա դիտարկումներից հետո նրանցից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել տեսախաղերի հանդեպ կախման որևէ ախտանշան, իսկ դա թույլ է տալիս ենթադրել, որ նման խանգարում, առհասարակ, գոյություն չունի։

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ դեռ ամբողջովին հասկանալի չէ, թե մյուս իրական սպառնալիքների, օրինակ՝ թմրադեղերի կամ խաղամոլության դեմ պայքարի համեմատ որքան ռեսուրս է պետք ծախսել տեսախաղերից կախման դեմ պայքարի համար։ Միանգամայն հնարավոր է, որ եթե մարդու կյանքում այլ զբաղմունքներ հայտնվեն, որոնք ավելի լեցուն կդարձնեն նրա կյանքը, ապա տեսախաղերի հանդեպ նրա նախասիրությունն ինքնին կվերանա։ Նման կախման չափանիշներին համապատասխանող մարդկանց պետք է հետազոտել, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ զգացմունքային դրդապատճառներ են նրանց ստիպում անընդհատ տեսախաղեր խաղալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել