Հունվարի բևեռային գիշերվա մեջ նորվեգական Սորտլանն քաղաքը պարուրված է երկնագույն շղարշով:

Արևն այստեղ գտնվում է հորիզոնի մակարդակից մինչև 6° ներքև: Սա այսպես կոչված «քաղաքացիական մթնշաղ» երևույթն է, որն այստեղ տևում է 4-5 ժամ:

Ընդ որում՝ լուսավորության ուժգնությունը փոխվում է ամեն ժամ: Բնական այս էֆեկտն ավելի է ընդգծվում քաղաքի շենքերի գույնի շնորհիվ:

1999թ. տեղական նկարիչ Բյորն Էլվենեսը առաջարկում է քաղաքի 16 թաղամասերը ներկել կապույտի տարբեր երանգներով:

Քաղաքի կերպարանափոխության համար պահանջվեց մի քանի տարի և 50 000 լիտր ներկ: Սկզբում «կապտեցին» ծովափնյա շենքերը:

Այնուհետև քաղաքի բնակիչներն ակտիվորեն միացան նախաձեռնությանը և իրենք սկեցին ներկել իրենց շենքերը:

Այս ամենի շնորհիվ Սորտլաննը ստացավ իր երկրորդ անունը և այժմ հայտնի է որպես Կապույտ քաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել