Վերջերս Էշլի Չեյզը՝ Փենսիլվանիա նահանգից, լուսանկարեց երկու տուփ կրծքի կաթ և տեղադրեց Ֆեյսբուքի իր էջում: 
Երիտասարդ մայրիկը որոշեց ցույց տալ բոլորին մի զարմանահրաշ բան՝ ինչպես է փոխվում կաթի գույնը, երբ երեխան հիվանդանում է:

Մայրիկները գիտեն, որ մայրական կաթը կարող է փոխել գույնը: Օրինակ՝ առաջին կաթը լինում է նարնջագույն կամ դեղին՝ պայմանավորված բարձր սննդարար տարրերի պարունակությամբ:

Երբեմն կաթը երանգավորվում է այն մթերքի գույնից, որը կերել է կինը:

Արդյունքում այն կարող է ստանալ կապույտ, բաց կանաչ, կարմիր կամ վարդագույն երանգ:

Սակայն սա բոլորին հայտնի է: Էշլին այլ բանի մասին է պատմել: Պարզվում է՝ կաթնագեղձերի ռեցեպտորները արձագանքում են երեխայի թքի փոփոխությանը:

Բացահայտման արդյունքում պարզվել է, որ կաթի բաղադրությունը սկսում է փոխվել. այն բառացիորեն վերածվում է պատվաստանյութի:

Էշլիին հաճախ էին հարցնում, թե ինչու է նա կրծքով կերակրում 7-ամսյա երեխային: Նրան մեղադրում էին՝ ասելով, որ երեխան արդեն մեծ է, և կուրծքը նրա համար միայն ծծակի դեր է խաղում:

Ահա նրա պատասխանը․

«Եվ իրոք, ինչո՞ւ: Վերևի տուփով կաթը ես կթել էի 3 օր առաջ, որն ուտում էր Էլիոթը, երբ առողջ էր: Իսկ ներքևի տուփով կաթը կթել եմ այսօր, երբ գիշերը ուտում էր արդեն հիվանդ Էլիոթը»:

Այս ամենը ավելի ուշ Չեյզը պատմեց մանկաբույժին, որին այցի էին գնացել:

Նա բացատրեց, որ կնոջ օրգանիզմը արտադրել է հակամարմիններ և հավելյալ ճարպեր, որպեսզի օգնի երեխային խուսափել ինֆեկցիաներից:

Այս լուսանկարը համացանցում հազարավոր հավանումների է արժանացել: Բոլորը ապշած են: Մեկնաբանություններում օգտատերերը զարմանքով նշում են, թե որքան իմաստուն է կնոջ մարմինը: Այո, շատերս չենք էլ երևակայում, թե որքան կատարյալ ու բարդ է կառուցված կնոջ օրգանիզմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել