Tert.am Life-ը գրում է․

Օրերս Շպռոտը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը լայն քննարկումների առարկա դարձավ։ «Գարուն եկավ» երգի տեսահոլովակը արժանացավ ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների։ Վերջինը բավականին լայն զանգված գրավեց։

Tert.am Life–ն օվկիանոսից այն կողմ գտնվող երգչուհու հետ զրուցել է տեսահոլովակի շուրջ հնչած քննադատությունների մասին։

 «Երբ հայկական գործիքները խառնում են նոր ռիթմերի հետ, վրդովմունք չես տեսնում, մարդիկ սիրում են և պարում խնջույքների ժամանակ, սակայն երբ վիզուալ համադրություն ես փորձում անել, իմ դեպքում` տարազի որոշ էլեմենտներ խառնել այլ ոճերի հետ, մարդիկ կատաղում են։ Ի դեպ, ես տարազով չեմ տեսահոլովակում, միայն կոպեկներով գլխարկն է նման մեր տարազին։ Իմ կրծկալը ձեռք եմ բերել ԱՄՆ–ից, մեքսիկական խալիներն էլ ունեն հետաքրքիր նախշեր։ Ոճային առումով օգտագործել եմ փին–ափ ոճը, վինտաժային անգլիական ներքնազգեստ»,– նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել