«25-ամյա Ջեյմի Լի Հիաթը և 26-ամյա Մայքլ Պատրիկ Մաքքնայթը՝ Լեքսինգթոնից, ձերբակալվել են, երբ ոստիկանությունը գնացել է ստուգելու նրանց տունը և իմացել է, թե ինչ սարսափելի պայմաններում են նրանք պահում 7 երեխաներին: Մասնավորապես՝ մեկուկես տարեկան փոքրիկի տակդիրի մեջ թրթուրներ են հայտնաբերվել»,- հայտնում է The Sun-ը:

Բացի դրանից՝ տանը մարդու և շան կղանքի և մեզի զզվելի հոտ է եղել: Ոստիկանության կապիտան Մայքլ Հանթի խոսքով՝ տունը սարսափելի վիճակում է եղել: Երեխաները, որոնցից ավագը 6 տարեկանից մեծ չի եղել, տառապել են թերսնմամբ:

Երկու մեկուկես տարեկան երկվորյակները և նրանց մեկ տարեկան քույրը հիվանդանոց են տարվել, և հիմա նրանք բավարար վիճակում են: Մյուս 4 երեխաները վերցվել են ընտանիքից և հանձնվել են իրենց հարազատների կամ խորթ ընտանիքների հոգացությանը: Երկու ծնողին մեղադրանք է առաջադրվել հանցավոր անփութության և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել