Ամեն տարի հոկտեմբերի վերջին աստղերը զարմացնում են իրենց զգեստներով: Արդեն հասցրել ենք հիանալ շատ հայտնիների կոստյումներով և պետք է ասել, որ աստղերն այս անգամ էլ դրսևորել են խիզախություն և արտիստիզմ:

Մյուսներից հետ չի մնացել նաև մոդել Իրինա Շեյքը: 31-ամյա աստղը ընտրել է շատ աղջիկների կողմից սիրված Կին-կատվի կերպարը: Լուսանկարներով Շեյքը կիսվել է իր ինստագրամյան էջում: Ընդհանուր առմամբ, նա ստացվել է միշտ լավ վիճակում գտնվող Կին-կատու։ Կին-կատվի կյանքը չափազանց լի է վտանգներով, որպեսզի նա կարողանա իրեն թույլ տալ թուլանալ, եթե, իհարկե, խոսենք Գոթեմյան այս կերպարի մասին: Ու թեև Շեյքը դիմակավորվել է, նրան ճանաչելը դժվար չի եղել: Նա կրել է սև կեղծամ, նույն գույնի շրջազգեստ, որոնք թափվել են ուսերից: Մոդելը կատվի ականջներ է դրել գլխին և բեղիկներ նկարել: Սև բեղիկներն ու կարմիր շրթներկն առավել գայթակղիչ են դարձրել նրա կերպարը:

Հայտնի չէ, թե Հելոուինն ինչպես են նշել Իրինայի ընտանիքում: Մոդելը սովորաբար լռում է բոլոր հարցերում, որոնք առնչվում են դստերը` Լեային, և ընկերոջը` Բրեդլի Կուպերին:

Նշվում է, որ երեկույթին շատ հայտնիներ են եղել, սակայն աչքի է ընկել Շեյքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել