Bravo.am-ը գրում է.

Լուսինե Թովմասյանը դստեր հետ նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին: «Արիանայի հետ ֆոտոշարք ունենալու գաղափարն արդեն մեկ տարի է, ինչ մտքումս էր, բայց ինչ-ինչ պատճառներով ամեն անգամ չէր ստացվում այն իրականացնել»,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Նկարահանումն իրականացվել է Երեւանի բուսաբանական այգում, հեղինակը Պարգեւ Այդինյանն է.«Սա մեր արդեն երրորդ համագործակցությունն է: Ինչպես տեսնում եք, անհնար է չհավանել: Արդյունքը գոհացրել է ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր տեսել են: Ամուսինս էլ ինձ պես հիացած է:)»,-ասել է գեղեցկուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել