ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է էլ ավելի խստացնել փախստականների ընտրության ծրագիրը, որոնց մուտքն ԱՄՆ թույլատրվում է։

«Ես հանձնարարել եմ, որպեսզի ներքին անվտանգության նախարարությունն ուժեղացնի փախստականների ընտրության առանց այդ էլ ծայրահեղ ծրագիրը։ Քաղաքականապես կոռեկտ լինելը հիանալի է, սակայն ոչ այս դեպքում»,- գրել է նա Twitter-ում։

Նա չի պարզաբանել՝ կապվա՞ծ է դա արդյոք Մանհեթենի ահաբեկչության հետ, որի վերաբերյալ նա արդեն մի քանի թվիթներ է գրել։

Հոկտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ 120-օրյա մորատորիումից հետո վերսկսում է փախսստականների ընդունման ծրագիրը, սակայն ուժեղացնում է 11 երկրներից քաղաքացիների ընտրության ընթացակարգը։ Թրամփը խոստացել էր, որ ընտրական ընթացակարգերը կլինեն ծայրահեղ, և կարծում է, որ հասել է այդ նպատակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել