«Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները աշխատավարձի համար դատի են տվել ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի սեպտեմբերին «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ի աշխատակից Ստելլա Եղիազարյանը դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է՝ հոգեբուժարանը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը: Սեպտեմբերի 28-ին էրեբունի դատարանը այս գործը ընդունել է վարույթ և դատական նիստ նշանակել 2018 թվականի փետրվարի 26-ին: Ասել է, թե հոգեբուժարանի աշխատակիցը մյուս տարի նոր կմասնակցի իր գործով դատական նիստին, իսկ թե քանի տարի հետո դատարանը որոշում կկայացնի, դժվար է ասել»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել