Operativ.am-ը գրում է․

Հյուսիսկորեական Պունգերի ատոմային պոլիգոնում թունելի փլուզման պատճառով մահացել է շուրջ 200 մարդ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին‚ սակայն  դրա մասին տեղեկատվությունը միայն այս օրերին է հայտնվել: Աղբյուրների տվյալներով կառուցվող թունելը փլուզվել է‚ որի հետևանքով փակուղում են հայտնվել շուրջ 100 աշխատողներ: Դրանից հետո կրկնակի փլուզում է տեղի ունեցել‚ որի ընթացքում մահացել են շուրջ 100 փրկարարներ:

Փլուզումը կարող է պայմանավորված լինել ատոմային փորձարկումներով‚ որոնք անցկացվել են սեպտեմբերի 3-ին: Այն ժամանակ Փհենյանը պաշտոնապես հայտարարել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկման մասին: 

Նույն օրը Հարավկորեական Յոնհալ գործակալությունը հայտնել է‚ որ ԿԺԴՀ-ում ֆիքսվել են 5.6 մագնիտուդով երկրաշարժեր: Սեուլում ենթադրում են‚ որ դա կապված է ատոմային փորձարկումների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել