Մեզանից յուրաքանչյուրը սիրում է նոր, տարօրինակ և անսպասելի բաներ իմանալ: Սակայն մենք հազվադեպ ենք մտորում, թե որքան հետաքրքիր բաներ կարող են թաքցնել իրենց մեջ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոչ տիպիկ փաստերի սերիա, որոնց մասին դուք հաստատ չգիտեիք:

Չինացիները բնությունից հարմարված չեն կաթ խմելուն:

Աղավնիները քայլելիս «թափահարում» են գլուխը, որպեսզի կայունացնեն պատկերը:

Ըստ վիճակագրության՝ մարդկանց 1.6%-ը կարող է ցավ զգալ իր մարմնում, երբ տեսնում է, թե ինչպես է ցավ ապրում մեկ ուրիշը:

Երբ հիվանդին փոխպատվաստում են այլ մարդու երիկամ, նրա սեփական երիկամները, մեծամասամբ, մնում են տեղում:

Նորվեգիայում գոյություն ունի թագավորական պինգվին, որն ասպետ է կարգված: Զորախմբի խոսքերով՝ պինգվինը ճանաչում է զինծառայողներին և միշտ ուրախ է նրանց տեսնել:

Շվեցարիայում գործում է օրենք, ըստ որի՝ որպես տնային կենդանի արգելվում է պահել միայն մեկ ծովախոզուկի:

Երկվորյակները կարող են ունենալ տարբեր հայրեր։ Այդ երևույթը կոչվում է սուպերֆունդակցիա: Աշխարհում հաշվարկված է ընդամենը 10 երկվորյակ, որոնք ծնվել են տարբեր հայրերից: Այդպիսի մի դեպք արձանագրվել է Լեհաստանում, մեկը՝ Իսպանիայում, երկուսը՝ ԱՄՆ-ում և նույնքան Հնդկաստանում:

Ճապոնիայում բնակվում են զրահի վրա մարդու բարկացած դեմք հիշեցնող սարսափելի նախշով ծովախեցգետիններ:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել