Յուրաքանչյուր երիտասարդ կին չի կարողանում պատկերացնել իր կյանքն առանց իր սիրած օծանելիքի բույրի։ Նրանք  սիրում են, երբ իրենց հայելու առաջ դրված են լինում տարբեր օծանելիքներ։

Եվ դա այն պատճառով, որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։ Իսկ այդ հաճույքը կարող է փչացնել օծանելիքի բույրի անկայունությունը։

Ի՞նչ անել, որ օծանելիքը բուրի ողջ օրվա ընթացքում: Լուծումը շատ ավելի հեշտ է, քան դուք մտածում եք:

Ձեզ անհրածեշտ է

  • Ձեր օծանելիքը,
  • Վազելին։


Նախ՝ քսեք վազելինը մարմնի այն տեղերում, որտեղ սիրում եք ցանել օծանելիք՝ ձեռքերին, պարանոցին, ապա նույն տեղում ցանեք օծանելիքը:

Խորամանկությունը կայանում է նրանում, որ վազելինը գործում է որպես դիմահարդարման հիմք՝ արգելափակելով բույրը և պահպանելով այն: Օծանելիքները չեն «աշխատում» չոր մաշկի վրա, այդ պատճառով էլ հարկավոր  է խոնավացնել վազելինի միջոցով, և վերջ։ Հրաշալի և սիրած բույրը դուք կարող եք զգալ ողջ օրվա ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել