Azatutyun.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը նոյեմբերի 7-11-ը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին հաղորդում է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը, որի տվյալներով՝ թուրքական կառավարության ղեկավարը մտադիր է ամերիկացի գործընկերների հետ քննարկել վիզային ճգնաժամը և սիրիական խնդիրը:

Անկարայի և Վաշինգտոնի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը սկիզբ առավ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթինա Թոփուզի կալանավորումից: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են քաղաքական կամ ռազմական լրտեսության, սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել