«Խաղաթղթերով տնակը» սերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին ասել է, որ ինքը կյանքում սեքսուալ կապ է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ, բայց վերջին տարիներին ավելի մեծ հակում ունի տղամարդկանց հանդեպ, բայց Հոլիվուդը դրանից չէր ցնցվել: Սփեյսին խոստովանել է՝ 30 տարի առաջ գայթակղել է դերասան Էնթոնի Ռեփին:

Միջազգային ակադեմիան հայտարարել է, որ «վերջին դեպքերի լույսի ներքո» Քևին Սփեյսիի ստեղծագործական գործունեությունը չեն նշի 2017 թ. «Էմմի» մրցանակաբաշխությամբ: Կազմակերպիչներն այս մասին հայտնել են իրենց թվիթերյան պաշտոնական էջում:

Քևին Սփեյսին առաջադրված էր «Լավագույն դերասան դրամատիկ սերիալում» անվանակարգում «Խաղաթղթերով տնակը» սերիալում աշխատանքի համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել