Armtimes.com-ը գրում է.

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի որդուն` Ալեքսանդրին, ձերբակալել են Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները: Այս մասին հայտնում է 112.ua ուկրաինական ալիքը` հղում անելով ՆԳՆ նախկին խորհրդական Իլյա Կիվային:

Նրա խոսքերով՝ Ալեքսանդր Ավագովին ձերբակալել են` հաշվի չառնելով, որ վերջին օրերի խուզարկությունների արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել. «Նրան ուղղակի փորձում են զրկել ազատությունից, որպեսզի տղայի միջոցով ազդեն նախարարի որոշումների վրա»,- ասել է նա:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկել է Ավագովի որդուն` ուսապարկերի գնման գործով, այս փաստը հաստատել էր նաեւ ինքը՝ նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել