Yerkir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 29-ին` ժամը 23։50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժշկի են սպանում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեղին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդի հարազատի և բժշկի միջև: 1986թ. ծնված քաղաքացին հարվածել է հերթապահ բժշկի դեմքին՝ նրան վնասներ պատճառելով: Տղամարդը նաև հայհոյանքներ է հնչեցրել, կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները՝ խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը:

Քաղաքացին բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել