Tert.amLife-ը գրում է.

«Կասկածելի երեկո» հաղորդման վերջին թողարկման հյուրերից մեկն ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանն էր։ Ինչպես Լիանայի մասնակցությամբ, գրեթե, յուրաքանչյուր հաղորդում, այս մեկը ևս զերծ չմնաց քննարկումներից։

 

Tert.am Life–ի հետ զրույցում, անդրադառնալով եթերին, Լիանան  ասաց. «Ես, ընդհանրապես, ինձ պահում եմ այնպես, ինչպես տեղն է պահանջում։ Եթե դա հումորային ծրագիր է, պետք է քեզ պահես ազատ ու անկեղծ։ Ես տեսակով անկեղծ եմ, շինծու ոչինչ չունեմ»։

 

Դիտարկմանը, որ հաճախ հումորը կառուցվում է իր շուրջ, իր հետ կապված ամեն ինչ դառնում է հասարակական լայն քննարկման առարկա, Լիանան արձագանքեց, որ բոլորովին չի սրտնեղում։ «Եթե ես դրանով մարդկանց զբաղմունք եմ տալիս այս անգործ երկրում, նրանք էներգիա են ստանում, թող ստանան։ Ինձ ոչինչ չի լինում։ Երևի բոլորը տեսել են «Էլիզա» մուլտֆիլմը, երբ խորթ մայրը գորտեր է դնում, բայց վարդեր են բացվում։ Ով ինչ անում է, իրեն է անում։ Ես իմ թշնամիներին էլ, վատաբանողներին էլ սիրում եմ, հարգում։ Որքան իրենք ինձ վատաբանում են, այնքան ինձ մոտ ամեն ինչ հիանալի է լինում»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել