Դե ֆակտո նոյեմբերի մեկից Քրդստանը մնում է առանց նախագահի, սակայն չի մնում առանց ղեկավարի: Մասուդ Բարզանին հեռանում է նախագահի պաշտոնից, սակայն Բարզանիների ընտանիքը շարունակում է հանդիսանալ երկրի ղեկավար կազմը: Մասուդ Բարզանին ղեկավարելու է ազգային խորհուրդը, այսինքն՝ նա չի հեռանում քաղաքականությունից, պարզապես միգուցե ժամանակավորապես լքում է երկրի ղեկավարի պաշտոնը: Երկիրը փաստացի շարունակելու է ղեկավարել Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին, ով Մասուդ Բարզանիի եղբոր որդին է: Երկրի անվտանգության խորհրդի Մեսրուր Բարզանին՝ Մասուդ Բարզանիի ավագ որդին: Մանսուր Բարզանին հատուկ նշանակության զորքերի գլխավոր հրամանատարն է՝ Մասուդ Բարզանիի միջնեկ որդին: Մուստաֆա Բարզանին՝ Մասուդ Բարզանիի կրտսեր որդին, հանդիսանում է «Փեշմերգա»-ի արևմտյան ճակատի հրամանատարը: Բարզանիների գերդաստանը դեռևս հանդիսանում է Քրդստանի փաստացի ղեկավար կազմը, և բանակցությունները փաստացի վարվում են բացառապես այս ընտանիքի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել