«Մեդվեդևի այցից մի քանի օր հետո Հայաստան է ժամանել գործարար Սամվել Կարապետյանը: Ինչպես միշտ, հանդիպել է Սերժ Սարգսյանին, որոշ տեղեկություններով` նրա հետ նաև ռուս գործընկերներ են եղել: Նույն օրը «Մարիոթում» հանդիպել է Սամվել Ալեքսանյանի, Վարդան Հարությունյանի, Հովիկ Սոֆոյանի հետ: Սովորաբար նա նաև հյուրընկալվում է Հովիկ Աբրահամյանի տանը։

 

Մեր տեղեկություններով, Կարապետյանը չի շտապում գնել «Հայփոստը», կգնի այն ժամանակ, եթե Էռնեկյանն այլ գնորդ չգտնի, քանզի Կարապետյանները պատրաստվում են լուրջ ծրագրեր իրականացնել` այն դարձնելով «փոստ-բանկ»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել