«Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չի ուշադրություն դարձնում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով: Ի վերջո, ամենայն հավանականությամբ, աշխատակազմը կընդունի, որ Մինսկի խմբի միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցումն ապահովում է մի կոնկրետ ծրագիր, որի վրա ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են աշխատել համատեղ՝ հանուն խաղաղության»,-«168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով ԼՂ հարցում Սպիտակ տան դիրքորոշմանը:
 
Ըստ նրա՝ իսկապես Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնի կրճատումն անխոհեմ և նույնիսկ՝ վտանգավոր քայլ է, քանի որ դա կարող է ստեղծել վակուում, ինչը արդյունքում Մինսկի խմբի գործընթացը կարող է ձախողվել, որի հետևանքը լարվածության պարուրաձև աճը կլինի, որի գագաթնակետն այլ պատերազմը կարող է լինել:
 
«Ավելին՝ բյուջետային տեսանկյունից այս քայլն անիմաստ է, քանի որ ԱՄՆ համանախագահի պաշտոնի ծախսերը հոգում է ԵԱՀԿ-ն, և ոչ ԱՄՆ կառավարությունը»,- ասել է Բրայզան:
 
Ի դեպ, նրա կարծիքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերսկսել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական բանակցությունները»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել