Այսօր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հետ կապված հետաքրքիր վերլուծական հրապարակումներ են հայտնվել իրանական մամուլում։

Վերլուծելով այն հանգամանքը, որ Չինաստանը Ղազախստանի տարածքով կարող է դուրս գալ Կասպից ծով, ապա Բաքվի նավահանգիստ և այնուհետև գործարկված այս նոր ճանապարհով կապվել Եվրոպայի հետ, իրանցի վերլուծաբաններն այն գնահատել են որպես ծրագիր, որը շրջանցել է տարածաշրջանում հենց Իրանի ու Ռուսաստանի շահերը, հետևաբար, ըստ նրանց, իրանական կողմը պետք է շատ արագ ու օպերատիվ լուծումներ գտնի ցանկացած միջոցով Հեռավոր Արևելքից դեպի Եվրոպա տանող երկաթյա ճանապարհներն իր տարածքով անցկացնելու համար, եթե չի ուզում հայտնվել տարածաշրջանով անցնող փոխադրումներին հետևողի դերում։

Իրանական կողմի ունեցած տարբերակներից մեկում շոշափվում են նաև Հայաստանի շահերը։ Երկարաժամկետ կանխատեսումների համատեքստում Իրանը տրամաբանորեն պետք է ընտրի հենց այդ տարբերակը՝ թույլ չտալով տարածաշրջանում թյուրքական ազդեցության ուժեղացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել