Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ Արմավիր քաղաքի հիվանդանոցից դուրս եկան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը: Մեր հարցին ի պատասխան՝ Հունան Պողոսյանն ասաց, որ այժմ հիվանդանոցում է գտնվում պատանդառուն, նրան համապատասխան բուժօգնություն է տրամադրվել, բացի այդ՝ հիվանդանոցում է  նաեւ պատանդ վերցված եւ քիչ առաջ ազատ արձակված երեքամյա տղան:

Հարցին՝ ինչպե՞ս է հաջողվել երեխային փրկել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Երեխային փրկողը ձեր աչքի առջեւ կանգնած է» (մատնացույց անելով Արսեն Այվազյանին): Արսեն Այվազյանից հետաքրքվեցին, թե ինչպե՞ս են փրկել երեխայի կյանքը, եւ նա ասաց. «Բանակցությունների արդյունքում, ամբողջական աշխատանքի եւ այլնի: Երեխան ողջ առողջ է, տվյալ անձնավորությունը հիմա բուժօգնություն է ստանում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել