Yerkir.am-ը գրում է. 

Արդեն հայտնել ենք, որ այսօր Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժել է դանակով զինված տղամարդ, ով պատանդներ է վերցրել: Արդեն երկու ժամ է, ինչ իրավապահ մարմինները աշխատում են դեպք վայրում: Նախնական տեղեկությունների համաձայն, նա պատանդ էր վերցրել 3-ամյա երեխայի` ներկայացնելով անձնական բնույթի պահանջներ:

Քիչ առաջ մանկապարտեզից դուրս եկան շտապ օգնության բժիշկները, որոնք լրագրողներին հայտնեցին, որ երեխային արդեն ազատել են, նրան ոչինչ չի սպառնում, պատանդառու տղամարդուն վնասազերծել են: Բժիշկները հայտնեցին նաև, որ մանկապարտեզի ներսում մանկապարտեզի վարիչն է և երկու աշխատակից: Նրանց տղամարդը հասցրել է վնասել: Երեքն էլ վիրավոր են, և տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել, սակայն չի հասցրել, ոստիկանությունը դա կանխել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել