Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խարհրդական եւ նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտին, ում ստիպել էին հանձնվել դաշնային իշխանություններին, 12 կետով մեղադրանք են ներկայացել: Այս մասին ասված է ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գրել էինք, որ Մանաֆորտին առաջադրվելու է մեղադրանք ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին գործի քննության շրջանակներում: CNN-ի տվյալներով, նա արդեն ժամանել է հատուկ դատախազ Ռուբերտ Մյուլլերի գրասենյակ:

Մանաֆորտի հետ դաշնային իշխանություններին պետք է ներկայանա նաեւ նրա նախկին բիզնես խորհրդական Ռիկ Գեյթսը: Նշվում է, որ դեռեւս պարզ չէ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվելու Մանաֆորտին, սակայն սա նշանակում էր, որ ընտրություններին ՌԴ-ի միջամտության գործի քննությունում էական առաջընթաց է գրանցվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել