Մարդու մարմինը կատարյալ համակարգ է, որը ցանկացած րոպեի ընթացքում հազարավոր գործողություններ է իրականացնում առանց մեր գիտակցության։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է մի քանի անհավանական փաստեր մարդու մարմնի մասին, որոնք, միանշանակ, կապշեցնեն Ձեզ։

  • Նորածին երեխաների մոտ բացակայում է ծնկի բաժակը. այն արտահայտված է ջլի տեսքով և ոսկրանում է միայն 3 տարեկան հասակում։
  • Աչքի եղջերաթաղանթն օրգանիզմի միակ մասն է, որը թթվածին ստանում է օդից, այլ ոչ թե արյան շրջանառության միջոցով։
  • Չնայած շատ պնդումներին՝ մկանային մասսան այրելը 2 անգամ ավելի բարդ է, քան դա հավաքելը։
  • Մարդու մկանների 25%-ը գտնվում է դեմքի և պարանոցի շրջանում, ինչի շնորհիվ էլ մենք ունենք այդքան զանազան միմիկաներ։

  • Մարդկանց մեծամասնությունը որևէ կոնկրետ ժամանակահատվածում շնչում է մեկ քթանցքով, իսկ «առաջատար» քթանցքի փոփոխությունը տեղի է ունենում մոտ 4 ժամը մեկ։
  • Մարդու ուղեղն այնքան էներգիա է արտադրում, որ կարող է մեկ լամպի հոսանք մատակարարել։
  • Մեկ մազի կյանքի տևողությունը 2-5 տարի է, իսկ որոշները գոյատևում են մինչև 7 տարի։
  • Մեկ քայլ անելու համար դուք ստույգ հերթականությամբ լարում և թուլացնում եք ավելի քան 200 մկան։
  • Ամեն 28 օրը մեկ Ձեր մաշկը թարմանում է, իսկ կյանքի ընթացքում մարդն արտանետում է մոտ 40 կգ մաշկ։

  • Նորածինն ունի 270 ոսկոր, իսկ մեծահասակ մարդը՝ 206։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել