Մի շատ տուֆտա թեմա կա, որն անընդհատ շրջանառության մեջ ա դրվում՝ ներսի աղբը դուրս մի հանեք։ Էս թեզն առաջ քաշողները դա հիմնավորում եմ նրանով, թե առանց էդ էլ վատ վարկանիշ ունեցող երկրի վարկը ավելի ա գցվում։ 
Էս մոտեցումը էդ թեմայի պես տուֆտա ա, ու ահա, թե ինչ պատճառով։ Երբ երկրումդ կեղտ կա, ու էդ մասին ոչ ոք չի բարձրաձայնում, էդ նշանակում ա, որ երկրումդ էդ կեղտին նորմալ են վերաբերվում։ Բայց էս պարագայում մենակ անմշակը կարող ա ենթադրել, որ եթե չես բարձրաձայնում, ոչ ոք չի իմանում։ Դուրսն ուղղակի շարունակում ա քեզնից զզվել, մինչև չի նկատում էդ բարձրաձայնողներին ու փորձում օգնել հարցը լուծել։ Իսկ երկրի վարկանիշը կարա բարձրանա մենակ լուծված հարցերով, այլ ոչ թե թաքուն պահվող։ Եթե չնկատելու ենք տալիս պրոբլեմը, ինքը չի վերանում, խելոքներ:)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել