«Լաֆբորոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ շփումը կարող է նվազեցնել տկարամտության զարգացման ռիսկը»,- ասվում է Journals of Gerontology ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Հետազոտությունը շարունակվել է մոտ 7 տարի, դրան մասնակցել է 6677 մարդ։

Փորձի մասնակիցներից ոչ ոք սկզբում չի տառապել դեմենցիայով, սակայն հետազոտության ընթացքում նման ախտորոշում է տրվել 220 հիվանդի։

Հետազոտողները նշում են, որ զգալի դեր է խաղում ոչ թե ընկերների քանակը, այլ նրանց հետ մտերմության աստիճանը։

«Ձեզ կարող են շրջապատել բազմաթիվ տարբեր մարդիկ, սակայն միայն սերտ հարաբերությունները կարող են նվազեցնել տկարամտության զարգացման ռիսկը… Դա կապված չէ ընկերների թվի հետ»,- ասել է պրոֆեսոր Իֆ Հոգերվորսթը։

Նրա խոսքով՝ մոտ ընկերներն իրականացնում են բուֆերի դեր, որը պահպանում է սթրեսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել