«Չինաստանի Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում գոմեշը ներխուժել է խանութ և տապալել ապրանքների վաճառասեղանները, նաև վնասել է 6 այցելուի»,- հայտնում է LIFE-ը: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Նախնական տվյալներով՝ վնասվածք ստացածների մեջ հղի կին կա: Վիրավորները հոսպիտալացվել են:

Իրավապահները կրակելով սպանել են կենդանուն: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել