Yerkir.am-ը գրում է.

Կատալոնիայի խորհրդարանը, որը լուծարվել էր Իսպանիայի կառավարության որոշմամբ, ընդունել է այդ որոշումը և դադարեցնում է գործունեությունը` մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել էր շրջանի անկախության մասին, ինչից հետո Մադրիդը գործարկել էր 155-րդ հոդվածը, որը նախատեսում է ինքնավարության վերացում և Կատալոնիայում անմիջական ղեկավարության սահմանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել