Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը ներկայացնում է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննա Քաոլիի հետ հարցարույցի երկրորդ մասը: Առաջին մասը՝ այստեղ:

-Արիաննա, խելացի և աշխարհահռչակ տղամարդու կողքին կյանքն ինչպիսի՞ն է: Պահանջկո՞տ ամուսին է Լևոնը: 

-Նա շատ հանգիստ է, ես բախտավոր եմ։ Ընդհանուր առմամբ,  նա թույլ է տալիս ինձ փոքրիկ «անկարևոր» բաներ որոշել և կյանքի կարևոր հարցերն ինքն է որոշում։  Մենք միմյանց անսահման վստահում ենք, հումորի մեծ զգացում ունենք և չենք վիրավորվում՝ մենք անկարևոր բաները արագ կերպով մոռանում ենք։  Մենք գրեթե չենք վիճում (մեր վեճերը նույնպես բացառիկ են՝ միայն երաժշտության համար)։  Փոխադարձ վստահության  և փոխադարձ աջակցության շնորհիվ մեր հարաբերությունները ազատ են և թեթև, նա կարող է 100 տոկոսով իր ուշադրությունը  կենտրոնացնել շախմատի վրա, և ես իրեն աջակցում  եմ։ Եվ հակառակը՝ ես կարող եմ իմ ողջ ուշադրությունը կենտրոնացնել կարիերայի վրա, և նա է ինձ աջակցում։
Շատ դժվար է  սպորտսմենի կողքին լինել, դա ճիշտ է։ Որպես կանոն, նրանք իրենց ուշադրությունը հարյուր տոկոսով կենտրոնացնում են սպորտի վրա, իսկ դու պետք է հնարավոր ամեն ինչ անես, որպեսզի նրանց թույլ տաս կենտրոնացնեն իրենց էներգիան և ամենալավ միջավայրն ապահովես նրանց հոգեկանի համար: Դա այնքան էլ հեշտ չէ,  նման հաջողության հասնելու համար դուք պետք է միմյանց  ձգտումներին, երազանքներին և տաղանդին հավատաք՝ դրանց հավատաք հատկապես դժվար ժամանակներում, երբ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում. հավատալ դրանց, անգամ երբ ոչ ոք չի հավատում և միշտ ազնիվ լինել միմյանց հանդեպ:

- Որտե՞ղ եք պատկերացնում ձեր երեխաների ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ մեկ այլ երկրում:

-Իմ երեխաները հայ են լինելու և մեծանալու են Հայաստանում, խոսելու են  հայերեն, անկասկած։  Այնուամենայնիվ, ես ցանկանում  եմ իմ երեխաներին նույն հեռանկարները և փորձը փոխանցել, որը ես ու Լևոնը ունեցել ենք։ Մանուկ ժամանակ Լևոնը շատ է ճամփորդել  և աշխարհը տեսել է որպես շախմատիստ,  ես նույնպես մանկության տարիներին շատ եմ ճամփորդել՝ գրեթե  70 պետություն։ Ես ապրել, սովորել և աշխատել եմ Եվրոպայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում  և Ասիայում։ Ես նույնպես ցանկանում, եմ, որ իմ  երեխաները լայն մտահորիզոն ունենան, շատ լեզուներ իմանան և խելացի մեծանան։  Սա գնալով ավելի կարևոր է դառնում, քանի որ աշխարհը գնալով փոքրանում  է և ավելի միանում  և գլոբալիզացվում։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել