Չմոռանանք, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Այո, սա նորություն չէ, պարզապես նորությունն այն է, որ շուտ կորցնում ենք մեր զգոնությունը, տրվում ենք հույզերին, որոնք էլ ավելի են մեզ կտրում իրականությունից: Որպեսզի հասկանաս, թե ինչ ռազմական իրավիճակում է գտնվում երկիրդ, պետք է մի գիշեր անցկացնես սահմանապահ գյուղում, դիրքում: Պարզապես լինես այնտեղ, ոչինչ չանես, լինես ու տեսնես, թե իրականում թշնամին որքան նենգ ու դավադիր է, տեսնես ու զգաս, թե ինչպես է ատամները սրած սպասում քո թուլանալուն... Պատերազմը դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակվում է... Իսկ ե՞րբ կավարտվի այն, դժվար հարց է, շատ դժվար, քանի որ թշնամին որքան նենգ ու դավադիր է, նույնքան էլ անկանխատեսելի ու արկածախնդիր է: Մեր ուժը մեր բանակն է, այնտեղ ծառայող 18-20 տարեկան զինվորն է, պատերազմի միջով անցած հերոս սպան է, ինչպես նաև մեր ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել