Բարբի Էդվարդսը հսկայական գումար է ծախսել սննդի վրա ՝ իր հետույքի աճեցման համար, որը թույլ է տալիս նրան մեծ գումար վաստակել

42-ամյա կնոջ խոսքերով, նա աշխարհի ամենամեծ հինգերորդ կետի սեփականատերն է, եւ պնդում, որ նրա եզակի ակտիվը վերջին վեց ամիսների ընթացքում նրան գրեթե երեսուն հազար դոլարի եկամուտ է բերել:
Շնորհիվ հսկայական չափի հետույքի Վաշինգտոնի բնակչուհին, ստեղծել է յուրօրինակ  «դարակ», որտեղ կինը ի ուրախություն երկրպագուների, որոնք պատրաստ են վճարել նման շոուի համար, կարողանում է կերակուրով եւ խմիչքով սկուտեղներ պահել:
Երեք երեխաների մայրը, հիացած է սեփական  մարմնի փարթամ ձեւերից, եւ հիմա հույս ունի համոզել Գինեսի Գրքի ներկայացուցիչներին ստեղծել նոր կատեգորիա:

«Նախկինում ես ատում էի իմ մեծ հետույքը եւ կոնքերը, բայց երբ ես սկսեցի դրանով վաստակել, իմ վերաբերմունքը ինքս իմ նկատմամբ կտրուկ փոխվեց», - ասում է ամուսնալուծված ամերիկուհին: 
Բացի այն, որ նրա հետույք-դարակը կնոջը գումար է բերում, այն նաեւ Բարբիին օգնում է տան գործերում: «Ես շատ հաճախ օգտագործում եմ իմ հետույք-դարակը, որպեսզի միշտ անհրաժեշտ մթերքները ձեռքի տակ լինեն, երբ ես ճաշ եմ եփում իմ ընտանիքի համար: Այն նաեւ շատ հարմար վայր է մաքրող միջոցների համար, տունը մաքրելու ժամանակ», - բացատրում է Էդվարսը:

Այնուամենայնիվ, ոչ ստանդարտ մարմնի ձեւը որոշ խնդիրներ է առաջացնում Բարբիի համար: Ինչպես խոստովանում է նա, գնացքներում եւ ինքնաթիռներում նրան երկու տեղ է անհրաժեշտ լինում, իսկ նրա կոնքերը պարբերաբար ռների արանքներում են դեմ առնում: Բացի այդ նա իր մարմնի կազմվածքի պատճառով ստիպված է ճանապարհորդել ավտոբուսներով, քանի որ սովորական մեքենաները նրա համար շատ փոքր են: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել