Քրդական և իրաքյան ռազմական պաշտոնյաները Մոսուլում վերսկսեցին բանակցությունների երկրոդ փուլը, որով փորձ է արվում լուծել լարվածությունը:
Քրդական կողմից բանակցությունները վարում է «Փեշմերգա»-ի Քարիմ Շինգալին, իսկ իրաքյան կողմից Իրաքի զինված ուժերի գեներալ, Իրաքի զինված ուժերի նախկին շտաբի պետ «Պատվո լեգիոնի» շքանշանակիր Բաբաքիր Զեբարին: Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի ներկայացուցչի մասնակցությամբ:
Բանակցությունների թեման Քրդստանի և Իրաքի վիճելի տարածքների կարգավիճակի հարցն է: Նշեմ, որ իրաքյան բանակը և «Հաշդի Շաբի»-ի ուժերն արդեն ռազմական գործողություններ են իրականացրել այնպիսի վայրերում, որոնք չեն համարվում վիճարկելի տարածքներ։ Դրանցից է, օրինակ, Ֆիսկ Ղաբուր սահմանային անցակետը և հարակից բնակավայրերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել