Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրության՝ այսօրվա «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ՝ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին:

Ներկայացնում ենք մարզչի սադրիչ պահվածքը խաղից հետո տեղի ունեցած միջադեպում: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում սևեռել նաև այն փաստին, որ ոչ մի երկրպագու չի մասնակցել միջադեպին, քանի որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարել են պատշաճ մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել