Որոշ մարդկանց նեղացնելը բավական հեշտ է, իսկ որոշները, թվում է, թե ծանոթ չեն նեղանալ երևույթի հետ։ Ներկայացնում ենք կենդանակերպի ամենանեղացկոտ նշաններին։

Խոյ

Խոյերը հիշաչար չեն, բայց նրանց բռնկուն բնավորությունը ձեզ կստիպի փոշմանել այն ամենի համար, ինչ արել և ասել եք։ Եթե ձեր կողմից նրանց հասցված վիրավորանքները կյանքի հետ համատեղելի լինեն, Խոյերը կշարունակեն շփվել ձեզ հետ, կարծես ոչինչ չի եղել։

Կույս, Այծեղջյուր, Ցուլ

Կույսերը, Այծեղջյուրներն ու Ցուլերը չեն առանձնանում նեղացկոտությամբ։ Նրանք չեն զայրանում, պահվածքն ընդունում են այնպես, կարծես այդպես էլ պիտի լիներ։ Երբեմn կարող են առհասարակ դադարել շփվել։ Եթե շատ եք նեղացրել Ցուլերին, նրանք բավական երկար ժամանակ ձեզ բարոյականություն կքարոզեն, իսկ Կույսերը կատեն ձեզ և սառնասրտորեն վրեժ կլուծեն։ Այծեղջյուրներն ամենաշատը նեղանում են քննադատությունից։ Կարող են ներել, եթե ապացուցեք, որ քննադատությունը հիմնավորված էր։

Առյուծ

Առյուծներին նեղացնելը բավական հեշտ է: Նրանք կվիրավորվեն, եթե դուք ըստ արժանվույն չգնահատեք նրանց աշխատանքը, գեղեցկությունը, խելքը, բարեսրտությունը։ Եթե Առյուծն այնքան էլ նեղացած չէ, նա կարող է ձևացնել, թե պարզապես գոյություն չունեք իր համար։ Նրանց սիրտը շահելը շատ հեշտ է. պարզապես հարկավոր է գովել Առյուծին։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել