Ասում եմ՝ տեսնես ո՞վ է որոշել, որ նորածին տղա երեխաների իրերը (գլխարկիկ, պստլիկ նասկիներ, ռետուզիկ և այլն) պետք է լինեն երկնագույն (կարող էր լինել՝ կապույտ, մուգ կարմիր, շագանակագույն և այլն), իսկ աղջիկներինը՝ բաց վարդագույն։ Բայց արի ու տես, որ պամպերսը նույն գույնի է (թե՝ չէ՞...)։

Ահավասիկ. Տներից մեկում շատ խուճուճ ձևի սարքած մանկական մահճակալ կար, բայց վարդագույն էր։ Տերերն ուզում էին ազատվել դրանից։ Մեկին ասում են՝ քեզ պետք չի՞, վերցրու, ասում է՝ իմ երեխան տղա է։

Էս ինչ գունային դիսկրիմինացիա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել