Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նորից դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից: Այս մասին հայտնում են Bloomberg-ը և Forbes-ը:

Մեկ օրում Բեզոսի ունեցվածքն ավելացել է ավելի քան 10 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 13%-ով: Դա տեղի է ունեցել ընկերության եռամսյակային զեկույցի հրապարակումից հետո, որի ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների սպասելիքները:

Bloomberg-ի տվյալներով՝ բիզնեսմենի ունեցվածքը կազմում է 93,8 մլրդ դոլար, Forbes-ն ավելի համեստ գնահատական է տալիս՝ 93,1 մլրդ դոլար: Հուլիսին Բեզոսը դարձել էր ամենահարուստ մարդը, սակայն մի քանի ժամ անց Գեյթսը նորից առաջ էր անցել նրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել