«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներն անցած գիշեր անակնկալ հարձակումով վերադարձրել են Սիրիայի արևելքում՝ Դեյր Զոր նահանգում, նախկին առանցքային հենակետը հանդիսացող ալ-Մայադին քաղաքը: Ի դեպ՝ հարձակումն իրականացվել է ալ-Մայադինից հետո շրջանում իսլամականների վերջին հենակետի՝ սիրիա-իրաքյան սահմանին գտնվող ալ-Բուքամալ քաղաքի ուղղությամբ սիրիական կառավարական ուժերի գրոհը ձախողելու նպատակով:
ԻՊ-ի զինյալների վերոնշյալ գործողության հետևանքով սիրիական կառավարական ուժերը զգալի կորուստներ են կրել, բացի այդ՝ առժամանակ հետաձգվել է նաև ալ-Բուքամալի ազատագրման ռազմագործողությունը, ասել է, թե՝ ռազմավարական տեսանկյունից՝ նաև ԻՊ-ի վերջնական ջախջախումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել