Անցած շաբաթ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներն ընտրեցին քաղաքապետ՝ Կախա Կալաձեին:

Վերջինս համարվում է ժամանակակից ամենահմայիչ քաղաքական գործիչներից մեկը, իսկ նրա կինը՝ Անուկի Արեշիձեն, կարող է մրցել քաղաքական գործիչների ամենաոճային տիկնանց հետ: Անուկին սեփական «Anouki» բրենդի դիզայներն է և Վրաստանում համարվում է ոճի խորհրդանիշ:

Նրա Instagram-ն ունի ավելի քան 165 հազար հետևորդ: Նրան հաջողվում է նաև նորաձևության ցուցադրությունները համատեղել երեք որդիների դաստիարակության հետ: Քաղաքապետի կինը համարձակ է, սիրում է փոփոխություններ և չի վախենում ստեղծագործելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել